HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը

Այս տարվանից ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ սկսում է Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր, որի շրջանակում այսօր ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը ստորագրել են 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, որից 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ: Գումարից 5 միլիոնը տրամադրում է Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային ծրագիրը, 5-ական մլն եվրոյի չափով վարկեր տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից: Գումարն ուղղվելու է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման նպատակով իրականացվող գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Մասնավորապես նախատեսվում է թարմացնել մետրոյի շարժակազմը, նորոգել ռելսերի և էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնել տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա և փոխել պոմպակայանները, որոնց միջոցով դուրս է մղվում թունել ներթափանցող ջուրը: Ակնկալվում է, որ այս ներդրումային ծրագիրը հնարավորություն կտա կատարել էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն` ջրի դուրս մղման ծախսերի նվազման շնորհիվ, որոնք, ըստ մոտավոր հաշվարկների, կկրճատվեն 50 տոկոսով: Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից, վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին արտոնյալ, EUR LIBOR+1% տոկոսադրույքով: Վարկային համաձայնագրով` նշված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով ստորագրվել են նաև «Ծրագրի աջակցության համաձայնագիր» Երևանի քաղաքապետարանի և «Ծրագրի համաձայնագիր» Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն ՓԲԸ-ի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter