HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը կարեւորում է Ասիական զարգացման բանկի ծրագրերը Հայաստանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը։ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է արվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը։ Վարչապետը նշել է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից մեկն է։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել ԾԻԳ-ի ստեղծմանը, որը պետք է համակարգի Ասիական զարգացման բանկի մասնակցությամբ իրականացվելիք շինարարությունը Հայաստանում։ Վարչապետն անդրադարձել է «Զվարթնոցում» ազատ տնտեսական գոտու ստեղծմանը եւ գյուղմթերքների մեծածախ ցանցի ձեւավորմանը եւ ընդգծել դրանում Ասիական զարգացման բանկի օժանդակության կարեւորությունը։ Կողմերը քննարկել են նաեւ երկաթուղու կառուցման եւ Երեւանում տրանսպորտային հաղորդակցության զարգացման ծրագրերը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարական է ստացել ընթացիկ տարվա համար արտահանմանն ուղղված համալիր ծրագիր ներկայացնել կառավարությանը։ Վարչապետը հույս է հայտնել, որ Ասիական զարգացման բանկի մասնագետների ներգրավումն այդ ծրագրում կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Փոխադարձաբար կարեւորվել է տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ դրանցում Ասիական զարգացման բանկի մասնակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter