HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միասնական տեղեկատվական բանկի կատարելագործումը` անհրաժեշտություն

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է խորհրդի նախորդ երկու նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Այնուհետեւ քննարկվել են «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի եւ Պետական եկամուտների կոմիտեի միջեւ ծագած խնդիրները, որի առնչությամբ հանձնարական է տրվել` հարցը եւս մեկ անգամ քննարկել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Խորհրդի անդամներին է ներկայացվել նաեւ շարժական գրավի առարկաների իրացման ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Բանկերի միության առաջարկությունները, մասնավորապես` Միասնական տեղակատվական բանկի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ։ Նիստում քննարկվել են պետական եւ կառավարման մարմիններին ներկայացվող 2009 թ. հաշվետվությունների կազմի եւ բովանդակության վերանայման եւ կրճատման մասին ԳԱԽ-ի քարտուղարության ուսումնասիրությունը, եզրակացությունը եւ առաջարկությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է դրանց հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, վարչական ռեգիստրներից վիճակագրական տվյալների հավաքագրման եւ հետագայում դրանց կրկնությունները բացառելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter