HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ոստիկանը մեղադրվում է գողության մեջ

Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը, ըստ քննչական ենթակայության, իր վարույթ ընդունելով ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի թիվ 1 վաշտի ոստիկան Վրեժ Ալթունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` մարտի 9-ին վերջինիս մեղադրանք է առաջադրել ԼՂՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` գողություն:

Ինչպես մեզ հայտնի դարձավ, Վրեժ Ալթունյանն այս տարվա հունվար ամսին գողություն էր կատարել քաղաքաշինության նախարարությունում, ինչը բացահայտվելուց հետո պարզվել է, որ նման գողություններ նա կատարել է նաեւ գյուղատնտեսության նախարարությունում: Առաջադրված մեղադրանքում Վ. Ալթունյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ իր ցուցմունքում հայտնել, որ գողություններ է կատարել 2007թ. հուլիս ամսից մինչեւ 2010թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում:

Նախաքննությամբ ստուգվում են մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները: Վրեժ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter