HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղութի աշխատակիցը մեղադրվում է թմրամիջոցներ ձեռք բերելու եւ փոխադրելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից իրացման նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) սոցիալական  հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը համաձայնության է եկել դատապարտյալների հետ եւ  պատրաստակամություն հայտնել իրացնելու նպատակով հիմնարկից դուրս ձեռք բերել թմրամիջոցներ: Մասնավորապես, ըստ նախաքննության տվյաների, նույն հիմնարկի դատապարտյալներ Հայկ Վարդանյանը եւ Աբրահամ Քեշիշօղլյանը Ա. Առաքելյանին   առաջարկել են 10 հազար դրամ վարձավճարի դիմաց ձեռք բերել թմրամիջոցներ, փոխադրել ՔԿՀ-ի տարածք եւ իրացնել իրենց: Ա. Առաքելյանը համաձայնել է եւ իր բջջային հեռախոսահամարը հայտնել դատապարտյալներին, որպեսզի իր հետ կապվեն թմրամիջոց փոխանցող անձինք եւ պայմանավորվեն հանդիպման վայրի եւ ժամի վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն` 2009թ. դեկտեմբերի 13-ին` 19:00-ի սահմաններում, Երեւանի Վարդանանց փողոցում  Ա. Առաքելյանը հանդիպել է  դատապարտյալ Հ. Վարդանյանի եղբայր Արմեն Վարդանյանի հետ: Իրացնելու նպատակով նրանից ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ պահել  խոշոր չափերի հասնող 0.056 գրամ բուպրենորֆին, 0.65 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաեւ պրեկուրսոր հանդիսացող 0.6 մլ քացախաթթվի անհիդրիդ: Նույն օրը եւ նույն վայրում Ա. Առաքելյանին Հայկ Վարդանյանի անչափահաս որդու միջոցով փոխանցվել է խոշոր չափերի հասնող 0.04 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Այնուհետեւ 22:00-ի սահմաններում Վարդանանց փողոցում գտնվող «Արեւիկ» խանութի դիմաց Ա. Առաքելյանը հանդիպել է նաեւ Աբրահամ Քեշիշօղլյանի քենու  որդու` Ֆիլիպ Համզոյանի հետ: Առաքելյանը Համզոյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել 2.71 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ պրեկուրսոր հանդիսացող 3.8 մլ. քացախաթթվի անհիդրիդ: Հաջորդ օրը ` 2009թ. դեկտեմբերի 14-ին, ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները  Ա. Առաքելյանն իրացնելու նպատակով փորձել է փոխադրել «Սեւան» ՔԿՀ-ի տարածք: Սակայն  քրեակատարողական վարչության օպերատիվ հետախուզական բաժնի  աշխատակիցները նրա մոտից հայտնաբերել եւ առգրավել են հիշյալ թմրամիջոցների ողջ ծավալը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա`  Ա. Առաքելյանին, դատապարտյալներ  Հ. Վարդանյանին եւ Ա. Քեշիշօղլյանին, ինչպես նաև Ֆ. Համզոյանին առաջադրվել է մեղադրանք: Իսկ Ա. Վարդանյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ հայտարարվել հետախուզում: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter