HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղցու կերպարը բնորոշող տիկնիկների ցուցահանդես

Այսօր Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ ղարաբաղցու կերպարը բնորոշող տիկնիկների մրցույթ-փառատոնի աշխատանքների ցուցահանդեսը, որը նախաձեռնել է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Նախարարության տվյալներով, փառատոնին մասնակցում էին Ստեփանակերտից եւ հանրապետության տարբեր շրջաններից: Հաղթողները նախարարության կողմից պարգեւատրվեցին վկայագրերով եւ դրամական պարգեւով. Առաջին եւ երկրորդ տեղերը գրավեցին Անուշ Մարտիրոսյանը եւ Գոհար Խաչատրյանը` Ստեփանակերտից, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Կարինե Գրիգորյանը` Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղից: Մշակույթի եւ երիտասարդության  հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքերով, փառատոնը սկիզբն է արվեստի  թանգարանի ստեղծման:

«Հետքի» հետ  զրույցում նա նշեց, որ այժմ նախնական աշխատանքներն են ընթանում արվեստի ժառանգության պահպանման ուղղությամբ: Փորձ է արվում հավաքել բոլոր աշխատանքները, այդ թվում նաեւ` անհատական հավաքածուները, որից հետո դրանք կներկայացվեն թանգարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter