Ջուրը հեղեղել է Սոլակ գյուղը
Երեկ, ժամը 15.00-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետեւանքով հեղեղվել է Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը: Իրավիճակին ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության մասնագետները: Տեղում պարզվել է, որ հեղեղի հետեւանքով զգալիորեն վնասվել են գյուղի` մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը եւ 6 բնակելի տներ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, վնասի չափը ճշտվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել