«Միլանո» Խանութի փոխտնօրենը հանցագործության մասին հաղորդում է տվել
«Մարտի 10-ի առավոտյան, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներկայանալով «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի տարածք, վայրենաբար ներխուժել են «Միլանո» խանութ և սկսել են, հակառակ գույքը պատշաճ գույքագրելու մեր բազմաթիվ պնդումներին, առանց ընդունման հանձնման ակտ կազմելու, անփույթ ձևով խանութում առկա ապրանքը և գույքը լցնել թղթե արկղերի և պոլիեթիլենային պարկերի մեջ և տարել անհայտ ուղղությամբ։ Մեր գույքի տեղափոխման վայրի ճշտմանն ի պատասխան, ԴԱՀԿ աշխատակիցները հրաժարվել են մեզ տրամադրել որևէ տեղեկատվություն։
ԴԱՀԿ ծառայողների գործողությունները ես գնահատում եմ որպես հափշտակություն, որը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է (կողոպուտ):
Այսօր առավոտյան մենք հացագործության մասին հաղորդագրությամբ դիմել ենք ՀՀ Դատախազություն՝ Գլխավոր Դատաքազ Ա. Հովսեփյանին, ինչպես նաև պատճեներ ենք ուղարկել ՀՀ ԱԱ Ծառայություն՝ Ծառայության Պետ Գ. Հակոբյանին, ՀՀ Ոստիկանություն՝ Ոստիկանության Պետ՝ Ա. Սարգսյանին՝ քրիական գործ հարուցելու մասին խնդրանքով։
Նախատեսվում է, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները այսօր (ժամը 12-ից սկսած) շարունակելու են իրենց հափշտակությունը»,- նշում է «Միլանո» Խանութի փոխտնօրեն Հ.Ղուկասյանը տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել