Պահանջում են մեղադրյալի նկատմամբ սահմանել առավելագույն խիստ պատիժ
2010 թվականի ապրիլի 26-ին կայացավ Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննության առաջին նիստը (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Ա .Գաբրիելյանի նախագահությամբ): Մեղադրյալը տարիների ընթացքում շարունակաբար անչափահասների նկատմամբ իրականացրել է անառակաբարո գործողություններ, սակայն հերթական նիստի ժամանակ /մայիսի 12/ որոշվեց իրականացնել արագացված դատաքննություն /որի արդյունքում պատիժը կարող է մեղմացվել/: Ինչպես նաև նույն դատի ժամանակ դատախազը որպես պատիժ պահանջեց 1 տարի և 6 ամիս ազատազրկում, ինչը, մեր կարծիքով, նման հանցագործության համար անհամեմատելի մեղմ պատիժ է: Մայիսի 24- ին, ժամը 16.00-ին տեղի կունենա վերջին դատաքննությունը, որի ընթացքում կկայացվի մեղադրյալի դատավճիռը:
Այս ամենը հաշվի առնելով` մայիսի 24-ին, ժամը 15:30 հավաքվում ենք Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև /Մովսես Խորենացի 162ա --14 և 111 երթուղայիններ/ հայտնելու մեր կարծիքն ու անհանգստությունը :
· Կոչ ենք անում բոլորին /ՀԿ -ներ, ԶԼՄ- ներ, ոչ անտարբեր անհատներ/ միանալ մեզ` ի աջակցություն տուժող երեխաների:
· Պահանջում ենք, որ մեղադրյալի նկատմամբ սահմանվի առավելագույն խիստ պատիժ:
Ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանը ստորագրել և վավերացրել է Երեխաների իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի Միջազգային Կոնվենցիան, բայց երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնությունների նկատմամբ մեր այսպիսի անտարբեր վերաբերմունքով և մեղմ դատավճռով մենք ցույց ենք տալիս, որ մեր երկիրը հանդուրժում է պեդոֆիլիան և սեռական բռնությունը:
Կանանց ռեսուրսային կենտրոն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել