HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Կառավարությունը բանակցում է սեփականության իրավունքից զրկված քաղաքացու հետ

«Հետքի» գրել էր, որ 2009 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ խախտվել է նախկինում Բուզանդի 9 հասցեում բնակվող Նելլի Մինասյանի եւ նրա դստեր` Ելենա Դեմիրճյանի սեփականության իրավունքը եւ ՀՀ կառավարությանը նրանց հետ «հաշտվելու» ժամանակ էր տվել: Կառավարությունն այժմ բանակցում է Մինասյանի եւ նրա դստեր հետ` հասցված վնասը փոխհատուցելու համար: Մինասյանի փաստաբան Լիզա Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բանակցությունները պետք է տեեն մինչեւ ապրիլի 21-ը: «Այդ ժամանակը Եվրոպական դատարանն է նշանակել, մինչ այդ մենք պետք է պատասխան տանք: Եթե կառավարության առաջարկն ընդունելի չլինի Մինասյանի եւ նրա դստեր համար, Եվրոպական դատարանը ինքը կորոշի փոխհատուցման չափը»,- ասաց փաստաբանը: Հիշեցնենք, որ սեփականության իրավունքից զրկված Նելլի Մինասյանն ու Ելենա Սեմերճյանն իրենց հայցում որպես փոխհատուցում ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 200 հազար եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter