Վարչապետը հսկողություն է սահմանել միջնաժամկետ ծախսային ծրագրի նկատմամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ դիմելով կառավարության անդամներին, նա ասել է. «Բոլոր նախարարներին այսօր հանձնարարում եմ հետեւյալը. յուրաքանչյուրդ ձեր հսկողության տակ վերցրեք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ։ Քանի որ հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք մենք պետք է ավարտենք հունիսին, բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի խնդիրների մասին, որպեսզի կարողանանք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում առկա թիրախները դարձնել իրականանալի։ Զեկուցագրերում պետք է արտացոլվեն նաեւ այն խնդիրները, որոնք ծագել են 2009 թ. մեր մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացմանը զուգընթաց։ Ակնկալում եմ, որ մոտակա երկու շաբաթվա ընթացքում բոլորդ կներկայացնեք նման զեկուցագրեր, եւ մենք նախարարների հետ առանձին-առանձին աշխատանք կկատարենք այդ ուղղությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել