HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ինչու չեն հարցաքննվում վկաները

Նոր բացահայտումներ Տիգրան Թադեւոսյանի մահվան գործում Մամիկոն Գասպարյանը այն վկան է, ով սկզբից մինչեւ վերջ ականատես է եղել 2009թ-ի ապրիլի 15-ին տեղի ունեցած միջադեպին, սակայն չի հարցաքննվել ոչ ոստիկանության կողմից, ոչ դատարանում: Մարտի 5-ի դատական նիստում ամբաստանյալ Թամարա Յայլոյանի միջնորդությունը լրացուցիչ վկաների հարցաքննության վերաբերյալ, բավարարվեց մասնակիորեն: Փաստաբանի միջնորդած 7 վկաներից դատարանը որոշեց լսել միայն պետավտոտեսուչ Սլավիկ Խաչատրյանի ցուցմունքները: Մերժված 6 վկաների թվում էր նաեւ Մամիկոն Գասպարյանը: Վերջինս համաձայնվեց հարցազրույց տալ «Հետք»-ին: Պատրաստ է նույնը կրկնել դատարանում: «Ժամը չեմ հիշե, բայց իրիկվա կողմ էր, երեւի 5-ի կողմ, ես ավտոյով 11 դպրոցի փողոցով կիջնեի դեպի Պարույր Սեւակ փողոց: Ես արդեն հասել էի խաչմերուկին ու քանի որ խաչմերուկ է կանգնա որ աջ-ձախ նայեմ, նոր շարժվիմ: Էդ րոպեին երբ որ աջ կնայերի տեսա որ մե տղեմ թափով վազելով անցավ, մյուսն էլ հետեւից: Երբ ավտոյով թեքվա ընպես ստացվավ, որ էդ տղեքն արդեն ինչխոր ավտոյիս դեմից վազեին մի 50-60 մետրի վրա: Ես տեսա որ փախնողի հետեւից վազողը հենց էդ րոպեին որ կուզեր բռներ փախնող տղուն, էս տղու ոտը սլաց, ինքը վար ընկավ, գլուխն ուժեղ առավ ասֆալտին: Ետեւից վազող բոյով տղեն էլ ընկավ վրեն: Ոտն առավ էդ ընկածին ու թափով ընկավ վրեն: Ես էդ ժամանակ սիգնալ տվի ու իրանց շրջանցելով անցա: Էդ ժամանակ տեսա որ, վրեն ընկած տղեն ելավ տեղից ու ոտով պրոստո կողքանց հրեց ընկածին, ռսի ըսածով «պենյատ» էլի, ըսենք զարկել չի եղել, բզելու պես էրավ: Գլխին զարկել, բան չի եղել, ոտով կողքին բզել է: Ես երբ որ բակավոյ հայլով տեսա որ էդ տղեն ընկած տեղը կթպրտա, ավտոն եկեղեցու մոտ չհասած ռազվառոդ էրի ու հետ դարձա: Ավտոն քաշի միլիցիայի դուռը, մե 20 մետր հեռու կանգնա, իջա ոտով եկավ դեպի  դեմի մայթ, ուրտեղ որ արդեն հավաքված մարդիկ կային: Մինչեւ մոտենալս արդեն ահագին մարդ էր հավաքվել: Ընկած տղեն էլ արդեն ուշքի էր եկել, հավաքվածները հարցեր կուտային, թե ձեռը կամ ոտը հո չի ջարդել, կհարցենին, ինչխ ես, հո շատ բան չի եղել, էդ տղեն էլ թեւն ու ձեռները շարժեց, ստուգեցին որ հեչ բան չկար, ամեն ինչ նորմալ էր, տղեն ըսեց որ հեչ մե տեղմ չի ցավա, ուղղակի ինչխոր շշմած էղներ: Հետո 40-45 տարեկան տղամարդմ կար մեջները, գրկեց էդ տղուն տեղափոխեց գեղեցկության սրահ, ընտեղ բազմոց կար, ընտեղ պառկեցրին, դե արդեն էդ վախտ շտապօգնություն կանչեցին, հետո ես արդեն թողել գնացել եմ: Էլի կկրկնեմ, որովհետեւ ճիշտը միակն է ու էդ 100 տոկոս է, էդ տղու մահանալը էղել է զուտ պատահականություն, ընկել է վայր էդ խեղճ տղեն, չար պատահար է էղել, ընձի կթվա որ հեչ մարդ չէր ուզենա որ էդ բանը էղներ: Որ տղեն մահացել է, շատ հետո ենք իմացել, բայց էդ օրը ինքը լավ էր, կոտրած տեղ չուներ, վրեն արուն չկար, մենակ շորերն էր քիչմ կեղտոտվել, էն էլ ընկնելուց էր: Իմ կողքից որ վազելով անցան, ես հեչ մե արտառոց բանմ չեմ տեսել, տղեն էլ ծեծվածի տեսք չուներ: Ընդհանրապես, իրան որ գետնից վերցրեցին դեմքին ընդամենը քերծվածք կար, ընկած կողմի վրա: Հմի կարողա լավ չհիշեմ աջ, թե ձախ կողմն էր դեմքի, բայց հաստատ մե կողմի վրա էր քերծվածքը: Էդ երեխեն որ վազեց, ընկավ վար, գլուխը կպավ ասֆալտին, միակ ուժեղ հարվածն էդ է եղել: Դե էն մյուսն էլ որ ընկավ վրեն, երեւի էդ էլ էր էլի հարված ինչոր տեղ, թե գլխին ընկավ թե ոտներին, հմի ամեն դեպքում ծանրություն էր, որ ընկավ, էն էլ էդ արագության տակ: Իրանք շատ արագ կվազեին, էդ էլ նշանակություն ունի, հետո երկուսն էլ բոյով տղեք էին, համ փախնողը, համ վրեն ընկնողը; Հըլը հաշվի առեք էդ պահն էլ: Փախնողի բոյը կեղներ մետր 70 կամ ավել, չիդեմ ընձնից որ բոյով էին ու ըսենք էդ բոյով մեկ ուժեղ հարված ստանա գետնին, էն էլ գլխի կողմից: Ֆիզիկայի օրենքն է, ինչ ուժով որ դու կզարկես էդ ուժով կհակադարձվի: Հմի որ սաղ քաղաք բաներ կխոսա սուտ-սուտ, կզարմանամ: Ես «Շանթ»-ով քանիմ դատ նայել եմ ու չեմ հասկնա, թե էդ ծեծի պատմությունն ուրդից են հանել: Ծեծ չի եղել, դժբախտ պատահար էր, կմտածեմ, որ եթե էն էն մեկը հետեւից չվազեր երեւի էդ բանն էլ չեղներ: Պրոստը գետինը թաց էր, էդ երեխեն էլ շատ արագ կվազեր, ոտն որ սլաց, էլ չկրցավ իրան պահեր, ընկավ: Ընտեղ ահագին մարդ կար կանգնած, տաքսեք կային կանգնած, ըդուր համար էլ իրանք փողոցի մեջտեղով կվազեին, ավելի ճիշտ քիչմ մայթին մոտիկ: Ընտեղ կյանքում չորս հոգի չի եղել, ծեծ չի եղել կռիվ չի եղել,եթե կըսեն թե շենքի մոտ ծեծկռտուք է եղել, ուրեմն ես պիտի որ տեսնեի, որովհետեւ էդ շենքի մոտով եմ իջել, բայց ըդպես բան չեմ տեսել: Մենակ պրոստո, էն մե տղեն վրեն է ընկել, կարողա էդ էլ չեղներ, եթե ոտներն իրար չառներ: Ըսքան բան. էդ մահացած տղուն զարկող չի եղել, ծեծող չի եղել, ինքը  ընկել է ու էդ բանը իմ կարծիքով ահագին մարդ տեսել է, որովհետեւ էդ ժամին դուսն ահագին մարդ կար»: Թե ինչու այս վկային չեն հարցաքննել ոստիկանությունում եւ դատարանում, մնում է անհասկանալի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter