HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության անդրադարձը անհատական եւ արտադրական խնդիրներին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրով կառուցվող բնակելի տներից բնակելի տան հատկացմամբ լուծել մարզի Շիրակամուտի համայնքի «Նալբանդ» երկաթուղային կայարանի տարածքում բնակվող Հովհաննես Ափինյանի, Հայկ Մարգարյանի եւ Սամվել Պետրոսյանի ընտանիքների բնակարանային խնդիրները։ Կառավարությունը որոշել է «Վիլլաշին» ՍՊԸ հետ համատեղ հիմնադրել ՓԲԸ, սահմանել է դրա գործունեության առարկան, այն է` արտադրական եւ այլ կեղտաջրերի մաքրման տեղային կայանների ներմուծում, արտադրություն, տեղադրում, սպասարկում, նման համակարգերի նախագծում եւ շինարարություն, ջրօգտագործողների համար սահմանային թույլատրելի արտահոսքերի նախագծերի մշակում, օրենքով չարգելված այլ գործունեություն։ Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը։ Կառավարությունը հավանություն է տվել Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թ. ծրագրին եւ միջոցառումների ցանկին։ Ծրագիրը մեկնարկում է 2010 թ. մայիսին եւ շարունակվելու է մինչեւ նոյեմբեր, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-20 տարեկան մինչեւ 600 երիտասարդներ երկու շաբաթով կհյուրընկալվեն Հայաստանի ընտանիքներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter