
Պատասխանելով «Հետքի» հարցին, թե Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կոնրետ ի՞նչ հարցեր են կարևորվել և ի՞նչ արդյունք է տվել խորհրդակցությունը, ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը պատասխանեց, որ դրանք բավականին մանրամասն քննարկումներ էին, որոնց մասնակցում էին ինչպես իշխանության, այնպես էլ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:
Նրա խոսքով` կա հաստատակամություն` շարունակելու բարեփոխումները, առաջ տանելու դրանք:
«Անշուշտ, այդ բարեփոխումները բավական ընդգրկուն են, և մեկ քննարկում չէ, որ դրանց նվիրված կինի: Այնտեղ հնչած հարցադրումների հետ կապված կլինի նաև հաջորդ քննարկումը` կրկին նախագահի մոտ: Իսկ մինչ այդ և դրանից հետո էլ կլինեն հանրային իրազեկման գործընթացներ, և որպես այդպիսին` հասարակությունը տեղեկացված կլինի այն բարեփոխումներից, որ Կառավարությունը նախատեսում է իրականացնել կենսաթոշակային ոլորտում»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել