HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռլինում ցուցադրվել է «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմը 

Մարտի 10-ին Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում տեղի ունեցավ «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը:  Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս եւ գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում «Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթներով հանդես եկան ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ֆիլմի ռեժիսոր պարոն Սոլախանը: Ելույթներին հետեւեց մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց միջոցառման մասնակիցների հարցերին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter