
«Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Բլեֆ» ծրագրի ռեժիսոր Արթուրը և Ջուսը միասին աշխատում են «Կոլիզեյ» համալիրում: Երկու շաբաթ առաջ` աշխատանքի ժամին` երեկոյան «Կոլիզեյ»-ում Արթուրի կատակի պատճառով Ջուսի քիթը թեթևակի կոտրվեց և կապտուկներ ունեցավ աչքի հատվածում: Այդ կատակի բովանդակությունը Ջուսի ծրագրի պրոդյուսեր Գոռ Հարությունյանը այսպես բացատրեց. «Պատկերացրեք երկու հոգի դեմ-դիմաց կանգնած, մեկը թույլ խփում է մյուսի ուսին, իսկ ուժեղ խփում է իր կրծքին և այդ ուժեղ խփոցից եկող ձայնը թվում է, թե դիմացինի ուսին հարվածելուց է եկել»:
Արթուրը այդ անգամ կատակելիս հաշվի չէր առել տարածությունը: Այդ կատակը անելուց հետո նա Ջուսից ներողություն է խնդրել, բայց այդ պահին երգչուհին հիստերիայի մեջ է եղել և որևէ ներողություն չի լսել: Գոռ Հարությունյանը նաև նշեց, որ Արթուրին պատասխանատվության չեն ենթարկի, միայն առաջարկել են, որպեսզի Ջուսի ծրագրի մեջ նրանից ներողություն խնդրի, իսկ Արթուրը դեռևս չի ընդունել այդ առաջարկը: Այժմ Ջուսը նեղացել է Արթուրից և չի խոսում վերջինիս հետ: Գոռ Հարությունյանը նշեց նաև, որ իրենց նպատակը ամենևին էլ Արթուրին ստորացնելը չէ, այլ երբ տղամարդը այդպես վատ կատակ է անում, պետք է ներողություն խնդրի:
Կապտուկների պատճառով Ջուսի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները հետաձգվեցին: Պրոֆեսիոնալ դիմահարդարի շնորհիվ հաջողվել է կապտուկները ծածկել և այսօր երգչուհին իր տեսահոլովակն է նկարահանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել