HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին հրամանագիր է ստորագրել Լևոն Սարգսյանին Թունիսի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Լևոն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Իմիջիայլոց, Լևոն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է:

Լևոն Սարգսյանի կենսագրությունը Ծնվել է 1959 թ. հունիսի 21-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: 1976 թ. ավարտել է Ստեփանակերտի N2 միջնակարգ դպրոցը: 1982 թ. ավարտել է ԵՊՀ Արեւելագիտական ֆակուլտետի արաբական բաժինը: 1981-82 թթ. աշխատել է Ալժիրում` որպես զինվորական թարգմանիչ: 1983-85 թթ. ծառայել է խորհրդային բանակում` որպես զինվորական թարգմանիչ: 1986-89 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ ասպիրանտուրայում: 1989-91 թթ. աշխատել է Լիբիայում` որպես զինվորական թարգմանիչ: 1991-93 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող: 1993 թ. աշխատանքի է անցել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: 1994-98 թթ. աշխատել է Հալեպում որպես ՀՀ գլխավոր հյուպատոս: 1998-2004 թթ. աշխատել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: 2000-2005 թթ. համատեղությամբ աշխատել է Հորդանանի Հաշիմյան թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: 2005-2010թթ. Թունիսում եւ Ալժիրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է: 2010թ. մարտի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter