HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Նաիրի Հունանյանին մերժել են

«Առավոտի» տեղեկություններով՝ օրեր առաջ «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է դատարան՝ պատիժը վերանայելու պահանջով։ Նախ՝ նա միջնորդել է ունենալ հանրային պաշտպան, ում միջոցով պետք է ստանար իրավաբանական օգնություն։ Հանրային պաշտպանի գրասենյակը նրան էր տրամադրել փաստաբան Տիգրան Գրիգորյանին։

Պատժի հետ կապված՝ դատապարտյալի դիմումը մերժվել է։ «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ՝ պատժի վերանայման հետ կապված դիմում էլ պատրաստում է նույն ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը։ Նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարո Աղաջանյանը երեկ հաստատեց «Առավոտի» այդ լուրը։

 

Մեկնաբանություններ (2)

GagikA
Ed anlva anbaroyakani zavak@ der uzum a mardamej mtni?Dranc nmanneri kok@ petk e ktrel,vor ira nman takankner ashxarh chberen
gayane
Ինչու էն մերժում, թող ազատեն, որ ժողովուրդը դատի: Այ այդ ժամանակ կհասկանա, թէ ինչ է դատաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter