HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Թուրքիան կորցրել է իր նախկին ժողովրդագրական պատկերը

Այսօր թուրքական հասարակությունը շատ բարդ վիճակում է, այն երկփեղկված է և Թուրքիայի զարգացման առումով չի կարողանում կողմնորոշվել` դեպի ֆունդամենտալիզմ` իսլա՞մ գնալ` որպես կայսրությունը պահելու գործոն, թե՞ դեպի եվրոպականացում: Այսօր կազմակերպված ասուլիսին ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ո՞ւր կտանեն Թուրքիային հայկական հարցն ու քրդական հարցը, Թուրքիան կգոյատևի՞ այս խնդիրներով, թե՞ կգա ժամանակ, որ կկազմալուծվի: Պատմաբանը նշեց, որ թե դեպի ֆունդամենտալիզմ, և թե դեպի եվրոպականացում գնալու դեպքում Թուրքիայի հեռանկարը լուսավոր չի կարող լինել: Եթե Թուրքիան բարեփոխումների` եվրոպականացման ճանապարհով գնա, մեխանիկորեն ջրի երես դուրս կգա քրդական հարցը: «Նվազագույնը 10 մլն, և առավելագույնը մինչև 25-30 մլն-անոց քրդական զանգվածը այսօր իրեն նկատել է տալիս ոչ միայն Դիարբեքիրում, երբ 1 մլն-անոց ցույցի է դուրս գալիս, այլև Անկարայում և Ստամբուլում: Արդեն նշանակում է` այդ երկրի ժողովրդագրական վիճակն այնպիսին է, որ միայն արևելյան նահանգների, այսինքն` մեր պատմական Արևմտյան Հայաստանի խնդիրը չէ որպես «Քրդստան», այլ ամբողջ Թուրքիան այսօր ժողովրդագրական իմաստով իր նախկին պատկերը կորցրել է, և սա յուրաքանչյուր երկրի, առավել ևս կայսրության հեռանկարի իմաստով լուրջ վտանգ է ներկայացնում»,- ասաց Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքերով` վերացման, փլուզման վտանգը մշտապես կախված է եղել ամեն մի կայսրության, այդ թվում նաև Թուրքիայի վրա: Բարեփոխումների խնդիրը, սկսած Մուստաֆա փաշա Բայրագդարից մինչև Ռեշիդ փաշա և այս վերջին հանրապետական շրջանը, մշտապես կախված է եղել Թուրքիայի վրա: «Պատական չէ, որ Թուրքիային անվանում էին 19-րդ դարում հիվանդ մարդ, և եվրոպական յուրաքանչյուր երկիր փորձում էր զիջումներ կորզել Թուրքիայից` Հայկական հարցը օգտագործելով: Եվ բնականաբար, սրան էլ գումարվեց արդեն քրդական խնդիրը, որը կարծես թե Սուլթան Համիդը լուծել էր 19-րդ դարի վերջին` «Համիդիե» ջոկատներ ստեղծելով, քրդերին դեպի պետական ծառայություն բերելով և նրանց ուղղելով հայերի դեմ: Բայց երբ Հայոց ցեղասպանությունից հետո օգտագործվեց քրդական գործոնը, քրդերը ուղղակիորեն մնացին Արևմտյան Հայաստանում մեր փոխարեն` շատ ավելի վտանգավոր, զինված, շատ ավելի հակաթուրքական կեցվածքով, և այսօր թուրքական հասարակությունը բարդ վիճակի առջև է կանգնած»,- ասաց պատմաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter