2010թ-ին կավարտվի Կարս-Ախալքալաք ավտոճանապարհի Ջավախքի հատվածի շինարարությունը
Կարս-Ախալքալաք ավտոճանապարհի թուրքական հատվածի շինարարությունն ավարտված է: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել նաև Ջավախքի հատվածի շինարարությունը: Այս մասին նշվել է երեկ Ախալքալաքի մունիցիպալիտետում Սամցխե-Ջավախք շրջանի ղեկավարների, իրավապահ մարմինների ղեկավարների, ինչպես նաև սահմանապահ ծառայության ներկայացուցիչների և Վրաստանին սահմանակից թուրքական Չըլդր նահանգի ղեկավարների միջև կայացած հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կայքէջը, հյուրերը Ջավախք են մտել հենց Թուրքիայի սահմանակից Կարծախ գյուղի նույն ճանապարհից, որի մասին խոսել են հանդիպման ընթացքում: Լուսանկարում պատկերված է Կարծախ-Չըլդր սահմանային անցակետը: Հանդիպման մասնակիցները փոխանակվել են նաև իրավախախտումների մասին տեղեկություններով, մասնավորապես նշվել է մի քանի բանտարկյալների մասին, որոնք եղջերավոր անասուններ են գողացել Ջավախքի շրջանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել