HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աուդիտորական գործունեության ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետտուրք

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 6 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման թվով 1 լիցենզիայի գործողություն, ևս մեկ լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից: Ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` 01.01.2010-01.03.2010թթ. ընթացքում օրենքով սահմանված կարգի համաձայն` այս ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետական տուրք, որից 2 մլն 250 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 75 000 դրամը`  անհատ աուդիտորներից: Նշված ժամանակահատվածում տուգանվել է նաև մեկ անհատ աուդիտոր` 100.000 դրամի չափով: Հայաստանի Հանրապետության տարածքում ս. թ. մարտի 1-ի դրությամբ լիցենզավորված են 31 աուդիտորական կազմակերպություն և 8 անհատ աուդիտոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter