Հրդեհ խնձորի այգում
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում` «Դեմեր» կոչվող հողատարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել` 17.00-ին:
Լ. Դունամալյանին պատկանող խնձորի այգում այրվել է 7000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 15 ծառ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության մամլո բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել