HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միտինգ էին անում

Լուսանկարում պատկերված բողոքի ակցիան Ռումինիայում է, որին պատահմամբ ականատես եղանք: Մի քանի տասնյակ գյուղացիներ ցույց էին կազմակերպել գյուղնախարարության շենքի առջեւ: Նրանք պահանջում էին իրենց վիճակի բարելավում: Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լսվում էր նրանց սուլոցն ու աղաղակները: Մեզ թվաց, թե ցուցարարներին ճնշում են, եւ վազեցինք դեպի աղմուկը: Պարզվեց, որ ցուցարարները նախարարության ուշադրությունն իրենց վրա պահելու համար սուլիչներով խանգարում էին նրանց աշխատանքը: Եթե Հայաստանում մի քանի մարդ բողոքի ակցիա է անում, անմիջապես ցուցարարների թիվը մի քանի անգամ գերազանցող ոստիկաններ են հավաքվում: Ռումինիայում նույնպես ոստիկաններ կային` 5-6 հոգի, որոնք ցուցարարներից մի քանի մետր հեռավորության վրա հանգիստ կանգնած էին: Նրանք չէին խոչընդոտում ցուցարարների բողոքի ակցիան, չէին քաշքշում քաղաքացիներին, չէին ծեծում ու չէին հայհոյում: Իսկ քիչ հեռվում կանգնած էր 2 ոստիկանական ավտոմեքենա` անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter