HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է ինքնասպանության փորձը

Նախօրեին Հայաստանի փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հ. Շիրազի փողոցի թիվ 40 շենքի 14-րդ հարկից ինքնասպանության փորձ է ուզում կատարել մի քա­ղա­քա­ցի: 

Դեպքի վայր են մեկնել  ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի թիվ 23 շենքի 101-րդ բնակարանի բնակիչ, 1948 թվականին ծնված Մելքոն Գասպարյանը շենքի 14-րդ հարկի ընդհանուր օգտագործման պատշգամբից փորձել է ցած նետվել: 

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցների կողմից ինքնասպանության փորձը կանխվել է»,- տեղեկացնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter