HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յուրաքանչյուր գիտության սկզբնակետը գիրքն է»

Կալկաթայում (Հնդկաստան)` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանում այսօր հնդկահայոց հոգևոր հովիվ և ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրքի ցուցահանդես: Ցուցահանդեսի հեղինակը ամերիկյան «Սխոլաստիկ» կազմակերպությունն է, որի առաքելությունն է 21-րդ դարում հասարակության մեջ սեր արթնացնել գրքի ու ընթերցանության հանդեպ: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո  Հայր Խորենը, կարևորելով գրքի դերը մարդու կյանքում, մեջբերել է Ստեֆան Ցվայգի այն խոսքը, թե գիրքն ամեն մի գիտելիքի սկիզբն ու վերջն է, յուրաքանչյուր գիտության սկզբնակետը, և հորդորել է իր սաներին առավել շատ կարդալ ու գտնել գրքերում իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվել են բազմաբովանդակ գրքեր, գեղարվեստական  գրականություն, մասնագիտական գրքեր, դպրոցական դասագրքեր: Ցուցահանդեսը  կտևի երկու օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter