HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Պետությունը չի երաշխավորում, բայց պարտադրում է

Կենսաթոշակների կուտակային համակարգի նկատմամբ անվստահություն կա Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս կենսաթոշակների կուտակային համակարգը ոչ թե պարտադրել, այլ աշխատեցնել կամավոր սկզբունքներով, որպեսզի քաղաքացին հետագա ռիսկերն իր վրա կրի: Հարություն Մեսրոբյանը քիչ առաջ «Հայելի» ակումբում նշեց, որ կուտակային համակարգը բազմաթիվ ռիսկեր է ներառում: «20 տարեկան երիտասարդը պետք է 20 տարի իր աշխատավարձի 5 տոկոսը տա պետությանը, սակայն պետությունը չի երաշխավորում, որ նա դրանք հետ կստանա»,- ասում է կառավարման փորձագետը: Ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը համաձայնեց, որ ռիսկեր կան, սակայն նշեց, որ դրանք կառավարելի են: «Պետությունը ուղղակիորեն չի երաշխավորում, բայց բացառվում է, որ այդ գումարները կորեն»: Հարություն Մեսրոբյանն էլ նշեց, որ արժեթղթերի շուկան կայուն չէ, եւ տարիներ շարունակ ներդրած գումարը կարող է բոլորովին այլ արժեք ունենա 10-20 տարի անց: Որպես կուտակային համակարգի առավելություն, ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը ներկայացրեց այն, որ պետությունն ամեն ամիս քաղաքացու կողմից ներդրած 5 տոկոս գումարի չափով ներդնելու է իր կողմից: Իսկ տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանը կարծում է, որ այդ համակարգը չի կարող գործել մի պետությունում, որը հեղինակություն չունի. «Եթե պետությունը մի բան հայտարարում է եւ կատարում է, ապա քաղաքացին կվստահի եւ կներդնի իր գումարը, իսկ մեր կառավարության բազմաթիվ հայտարարություններ չեն իրականացել, այդ պատճառով էլ այս համակարգի նկատմամբ անվստահություն կա»,- ասաց է Հարություն Մեսրոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter