Հայաստանը` Բեռլինյան ITB զբոսաշրջային ցուցահանդեսին
Ս. թ. մարտի 10-ից 14-ը Բեռլինում անց է կացվում ITB ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հանդիսանում է տվյալ բնագավառի կարեւորագույն իրադարձությունը:
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` միջոցառումը լավ հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեղում գործնական կապերի հաստատման, այլեւ` փորձի փոխանակման համար:
Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է 12 զբոսաշրջային կազմակերպություններով: Հայաստանի տաղավարը բավակականին մեծ հետաքրքրության է արժանանում այցելուների կողմից:
Բացման օրը ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն այցելել է հայկական տաղավար եւ հանդիպում ունեցել հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց առաջարկել է դեսպանության աջակցությունը գերմանական նմանատիպ կառույցների հետ կապերի հաստատման հարցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել