HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանն ու Լեհաստանը նույն արժեքների հիման վրա են զարգանում»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին  եւ նրան ուղեկցող  պատվիրակությանը: Ողջունելով  բարձրաստիճան հյուրերին` նախագահը նշել է, որ հայ-լեհական հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն, եւ Հայաստանը ցանկանում է այն լիարժեք իրացնել` խորացնելով փոխգործակցությունը քաղաքական, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Սերժ Սարգսյանի խոսքով` «դրա համար երկու շատ կարեւոր հիմքեր կան` մեր ժողովուրդների լավ փոխհարաբերությունները եւ Եվրամիության Արեւելյան գործընկերությունը, որի հեղինակներից մեկը Լեհաստանն է»: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` վարչապետ Դոնալդ Տուսկին եւս ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, եւ Լեհաստանը խորապես շահագրգիռ է` ընդլայնելու երկկողմ գործակցության շրջանակը: Նա միաժամանակ ընդգծել է, որ  Հայաստանը մշտապես կարող է ակնկալել Լեհաստանի աջակցությունը: Ս. Սարգսյանն էական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանն ու Լեհաստանը նույն արժեքների հիման վրա են զարգանում, ինչը փոխշահավետ համագործակցության բազում կետեր գտնելու հնարավորություն է ընձեռում: Սերժ Սարգսյանը որպես հարաբերությունների զարգացման կարեւոր գործոններ հիշատակել է նաեւ երկկողմ մշակութային ակտիվ շփումները, խոսել ծագումով հայ լեհ մշակութային հայտնի գործիչների, լեհահայ համայնքի շաղկապող դերի մասին: ՀՀ նախագահը անդրադարձել է նաեւ 2005թվականին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու փաստին` նշելով, որ դա եւս վկայում է երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու վստահության մասին: Ս. Սարգսյանը եւ Լեհաստանի կառավարության ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ հայ-լեհական փոխգործակցության հնարավոր ուղղությունների, առեւտրատնտեսական կապերի ակտիվացման շուրջ: Վարչապետ Տուսկին նաեւ ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում ՀՀ նախագահի ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter