Դատական հայց ընդդեմ «DENO GOLD MINING»-ի
Փետրվարի 22-ին «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն դատական հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության: Հ/կ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել «Deno Gold Mining» ընկերությանը` իրեն տրամադրել տեղեկատվություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2009թ. ընկերությունում իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սույն թվականի փետրվարի 25-ի որոշմամբ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցադիմումն ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության` տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուրը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել