HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջանք չի խնայում, որպեսզի համայնքից ձեռք բերի այդ տարածքները»

«ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ- պետի ժ/պ Կ. Պապոյանի 12.01.2010թ-ի 032/02 գրության մեջ նշված պատասխանները չեն համապատասխանում իրականությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը ոչ թե բնությունն են պաշտպանում վնաս հասցնող ընկերություններից, այլ պաշտպանում են վնաս հասցնող ընկերություններին»,- նշված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի` 2010թ. մարտի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղած նամակում: Հ/կ-ն պատրաստ է փաստաթղթերով հիմնավորել իր կողմից բարձրացրած հարցերը եւ համոզված է, որ բնապահպանական պետական տեսչությունն իր կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքների տակ չի կարող կցել հիմնավոր փաստաթղթեր, որոնք վերաբերվում են 18.11.2009թ. ՀԿ-ի կողմից ուղղված` «Deno Gold Mining» ընկերության վերաբերյալ գրությանը: «ԷկոԼուրի» փոխանցմամբ` մասնավորապես նամակում նշված է «Deno Gold Mining» ընկերության կողմից դատարկ ապարների տեղադրման հարցը, որն ըստ ՀԿ-ի տեղադրվել է Կապան համայնքի տարածքում, այլ ոչ «Deno Gold Mining» ընկերությանը պատկանող տարածքում: Ի ապացույց ասվածին` հ/կ-ն նամակին կցել է քարտեզ, որտեղ նշված է ապարների տեղադրման իրական վայրը, եւ այլ փաստաթղթեր: «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն տեղեկացնում է նախարար Արամ Հարությունյանին, որ ընկերությունը «ջանք չի խնայում, որպեսզի համայնքից ձեռք բերի այդ տարածքները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter