HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կանաչ Աստվածների վերադարձը»

Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Վահե Արսենի «Կանաչ Աստվածների վերադարձը» գրքի շնորհանդեսը: Գիրքը թարգմանվել է նաեւ հոլանդերեն: Հիշեցնենք, որ Վահե Արսենին շնորհվել է հոլանդական լավագույն երիտասարդ բանաստեղծների «Jambe 2010» ամենամյա մրցանակը: Բանաստեղծը մրցանակաբաշխությանը ներկա չի եղել, ուստի այսօր շնորհանդեսի ժամանակ մրցանակը նրան հանձնեց ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:

«Վահե Արսենը կարեւոր խոսք է ասում գրականության մեջ: Նա գրում է հենց այնպես, ինչպես իր ժամանակն է պահանջում, ինչպես երիտասարդներն են խոսում եւ ուզում լսել»,- ասաց Լեւոն Անանյանը: Շնորհանդեսի ժամանակ իրենց խոսքն ասացին այլ գրականագետներ, բանաստեղծի գործերից կարդացին եւ իրենց տպավորությունների մասին խոսեցին նաեւ նրա ընթերցողներից ոմանք: «Եթե ինչ-որ բան կարդում ես, ու  այն հարազատ է լինում քեզ, դու զգում ես դա, ուրեմն այն չի կարող չհուզել քեզ, ինչպես ես եմ հիմա հուզվել»,-ասաց Վահե Արսենի  ընթերցողներից Անուշ Քոչարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter