HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մոսկովյան եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին 

Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը այսօր հանդիպել են  Մոսկովյան եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին։ Դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Պատրիարք Կիրիլի ընդունելությանը` վերջինիս Հայաստան կատարելիք այցի նախօրեին։ ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ ` դեսպանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ջերմ հարաբերությունների հիմնաքարերից մեկը, որը անցել է պատմական դարավոր ճանապարհ հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ բարեկամական հարաբերությունները եւ ստեղծված հոգեւոր կապը, որոնք սերտացնում են երկու ժողովուրդների հարաբերությունները: Դեսպան Եսայանը շեշտել է, որ Պատրիարք Կիրիլի առաջիկա այցը լուրջ խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա խորացման համար։ Պատրիարք Կիրիլն իր հերթին նշեց, որ մոտակա օրերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Ռուսական Պատրիարքարանի պատվիրակությունը կմեկնի Հայաստան, ինչով մի նոր քայլ կարվի երկու քույր եկեղեցիների բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում։ Պատրիարք Կիրիլը նաեւ նշել է, որ երբ պետությունները եւ ժողովուրդները գտնվում են հոգեւոր ներդաշնակության մեջ, պետությունները կարողանում են լիարժեք գոյատեւել եւ համագործակցել բոլոր ուղղություններով։ Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծվել է վերոհիշյալ մթնոլորտը, որի արդյունքում մեր երկու պետությունները կարողանում են լիարժեք բարեկամական հարաբերություններ զարգացնել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Պատրիարք Կիրիլի Հայաստան կատարելիք այցելության հետ կապված հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter