Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդում
2010թ. մարտի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010թ. ծրագիրը եւ ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն որի փառատոնը կանցկացվի ողջ տարվա ընթացքում:
Ծրագրով նախատեսված են «Կերպարվեստի օրեր», «Հայ գրականության օրեր», «Հայ կատարողական արվեստի օրեր», «Թատերական հյուրախաղեր», «Զանգվածային լրատվամիջոցների շաբաթ», որոնց շրջանակներում կկազմակերպվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, համաժողովներ, հայ մշակույթի տարբեր ոլորտների հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ, կստեղծվեն մասնագիտական ընկերակցություններ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մամուլի ասուլիսի է հրավիրում մարտի 15-ին` նվիրված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնին, որը նպատակ ունի նպաստել Սփյուռքում հայ մշակույթի եւ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համագործակցության նոր ձեւաչափերի ձեւավորմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել