Արմեն Արզումանյանը նշանակվել է մամուլի քարտուղար
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն: Այդ կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Ֆարմանյանին Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արմեն Արզումանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել