HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բակո Սահակյանը հանձնարարել է ակտիվացնել գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության արտաքին գործերի նախարարության 2009 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2010 թվականի անելիքներին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների ղեկավարները:  Իր խոսքում նախագահն անդրադարձել է մեր երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգին եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի ու ներկայացուցչությունների աշխատանքին: Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում ընկած են հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքները, ինչը պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ Սփյուռքի առկայությամբ: Բակո Սահակյանը  բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը, Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ, համարել է հակամարտության կարգավորման առանցքային բաղադրամասերից մեկը:

Հանդիպումից հետո ԼՂՀ  արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը լրագրողներին հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկված  հարցերն ուղղակիորեն կապված են ե'ւ բանակցային գործընթացի, ե'ւ երկրի զարգացման, ե'ւ արտգործնախարարության հետագա անելիքների հետ:

«Շատ հստակ ասվեց, որ ԼՂՀ-ն բանակցային գործընթացում պետք է դառնա լիարժեք կողմ: Արտգործնախարարության առջեւ խնդիր դրվեց ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները եւ նմանատիպ այլ խնդիրներ: Մենք պետք է ավելի ակտիվացնենք մեր հարաբերությունները` թե' ներսում` այլ հաստատությունների եւ նախարարությունների հետ, թե' Հայաստանի արտգործնախարարության, եւ փորձենք մեր գործունեությունը համաձայնեցնել Սփյուռքի նախարարության հետ»,-նշել է արտգործնախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter