Թմրամիջոցների շրջանառության դեպքերն ավելացել են
Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կազմավորված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ, 2009 թվականի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այդ ոլորտում հայտնաբերել են 1238 հանցագործության և 130 իրավախախտումների դեպքեր:
2008 թվականի ընթացքում նշված ոլորտում հայտնաբերվել է 763 հանցագործության եւ 22 իրավախախտման դեպքեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել