HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնափայտ` զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Սույն թվականի մարտի 12-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում, ինչի ժամանակ քննարկվել են. - 2009թ Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները: - Բնափայտի մթերման և զոհված ազատամարտիկների ընտանիքներին վառելափայտի տրամադրման աշխատանքները: - 2010թ Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման նախապատրաստական աշխատանքները: - Սևանա լճի պահպանության աշխատանքները: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ. - Հաշվի առնելով 2009թ մաքրման աշխատանքներում հայտնաբերված թերությունները, 2010թ Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների գնումների գործընթացը կազմակերպել օպերատիվ և պատշաճ ձևով, հատուկ ուշադրություն դարձնելով մաքրման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը` հատկապես ջրածածկ տարածքներում: - 2010թ անտառտնկարկների մաքրման աշխատանքների արդյունքում գոյացած բնափայտի մթերման և զոհված ազատամարտիկների ընտանիքներին վառելափայտի տրամադրման գործընթացի համար մշակել մեխանիզմներ, որոնք կապահովվեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը: - Առավելագույնս խստացնել Սևանա լճի պահպանության հարցը և միջոցներ ձեռնարկել ապօրինի ձկնագողության դեմ: - Խստորեն հետևել «Սևան» ԱՊ ՊՈԱԿ-ի տարածքում հողամասերի մասին կնքած պայմանագրերը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու, անհրաժեշտության դեպքում, ապօրինի կնքված պայմանագրերը անվավեր ճանաչելու գործընթացին: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter