
Վաղը դատական ակտերի հարկադիր կատարողները Աննա Փամբուխչյանին եւ նրա որդիներին կվտարեն Նոր-Արեշ 46 փողոցի 37 տնից, քանի որ ԱՄՆ-ում բնակվող Սոնյա Թովմասյանը դիմել էր դատարան` «իր գույքն ապօրինի տնօրինող» եղբոր կնոջն ու որդիներին տանից վտարելու պահանջով: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սոնյայի պահանջը:
Աննան Փամբուխչյանը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն հետագա որոշումները նույնպես ի օգուտ ԱՄՆ քաղաքացի Սոնյա Թովմասյանի են եղել:
Նշենք, որ 1998 թվականին Էրեբունու տարածքի ժողդատարանի կայացրած վճռով ճանաչվել է վիճելի տան նկատմամբ Աննա Փամբուխչյանի եւ նրա որդիների բնակտարածության օգտագործման իրավունքը: «Թողնել նրանց բնակվելու նշված տանը պատասխանողի հետ համատեղությամբ»,- գրված է դատարանի վճռում:
Աննա Փամբուխչյանը դատարաններին ներկայացրել էր այս փաստաթուղթը, սակայն դատարական երեք ատյաններն էլ գտել են, որ նա եւ նրա որդիներն ապօրինի են տիրապետում վիճելի տունը եւ պետք է այն հանձնեն Սոնյա Թովմասյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել