HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարների թեկնածուները հայտնի են

«Օրինաց երկիր» կուսակցության ` մարտի 13-ին կայացած քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՕԵԿ քվոտայով նախարարներ Մհեր Շահգելդյանի և Գուրգեն Սարգսյանի ` գործադիր իշխանությունում պաշտոնավարման հարցը: ՕԵԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել ետ կանչել նշված նախարարներին և հանրապետության նախագահին ներկայացնել Մանուկ Վարդանյանի թեկնածությունը` Տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնում և Արմեն Երիցյանի թեկնածությունը` Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: ՕԵԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը կշարունակեն պաշտոնավարել ՕԵԿ ղեկավար կազմում` ստանձնելով այլ պարտականություններ: Նշենք, որ Արմեն Երիցյանի ՀՀ առաջին փոխոստիկանապետն է, իսկ Մանուկ Վարդանյանը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահն է, Սերժ Սարգսյանի խորհրդականը: Մարտի 16-ին, ժամը 11-ին, ՕԵԿ գրասենյակում կկայանա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը այս և ներքաղաքական այլ խնդիրների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter