HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ` խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ Ա.Մարտիրոսյանի կողմից խարդախությամբ, կաշառք ստանալու պատրվակով,  խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ  Ազգային անվտանգության ծառայությունից ՀՔԾ-ում ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, Ա.Մարտիրոսյանը զինծառայող Ա.Շահվալդյանին  պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելու համար, 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, վերջինիս հորից՝ Ս. Շահվալդյանից  խաբեությամբ հափշտակել է 7.500 ԱՄՆ դոլար: Մարտի 10-ին դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով: Նախաքննության ընթացքում, որպես  կասկածյալ հարցաքննվելիս Ա.Մարտիրոսյանն ընդունել է խաբեությամբ գումար հափշտակելու հանգամանքը եւ նույն օրը գումարը վերադարձրել Ս.Շահվալդյանին: ՀՀհատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին  տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter