HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բնակիչները բողոքում են, շինարարներն` աշխատում

Քիչ առաջ «Հետքի» թղթակցին զանգահարել են Պուշկինի 3 հասցեի բնակիչները եւ հայտնել, որ այսօր ավելի մեծ թափով են սկսել շինարարական աշխատանքներ իրականացնել իրենց բնակելի շենքի անմիջական հարեւանությամբ: Հիշեցնենք, որ «Հ2» հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Մայրապետյանը Պուշկին 3 բնակելի շենքի կողքին էլիտար շենք է կառուցել եւ «էլիտարի» ստորգետնյա ավտոտնակի մուտքը կառուցում է բնակելի շենքի տարածքի հաշվին: Բնակիների ասելով` շինարարությունն ապօրինի է, քանի որ մինչեւ հիմա իրենց ցույց չեն տվել հողհատկացման որոշումը, որով Ս. Մայրապետյանն իրավունք ունի ավտոտնակի մուտքը կառուցել շենքի տարածքում: Շաբաթ օրը բնակիչները բողոքել էին, եւ շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին: Այսօր էլ շենքի բնակիչների մեծ մասը ստորագրություններով դիմում-բողոքներ են ուղղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, Կառավարություն, Երեւանի քաղաքապետարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter