HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև 105.5 մլն եվրո կտրամադրվի Հայաստանին

Ստորագրվեց հայ-գերմանական ֆինանսական  համագործակցության համաձայնագիրը Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ստորագրեցին «ԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2009-2010թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է մեր երկրին առաջիկա տարիների համար տրամադրել մինչև 105.5 մլն եվրո ֆինանսական միջոցներ` հետևյալ ծրագրերի իրականացման համար. * «Համայնքային ենթակառուցվածքների վերականգման բաղադրիչ» ծրագրի գծով (ՀԵԾ II` Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում Շիրակի և Լոռվա մարզերում) - մինչև 40.0 մլն եվրո վարկ, * «Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնման բաղադրիչ» ծրագրի գծով – մինչև 22.0 մլն եվրո վարկ, * «Բնակարանային ֆինանսավորման կայուն զարգացող շուկայի բաղադրիչ» ծրագրի գծով  – մինչև 20.0  մլն եվրո վարկ, * «Վերականգնվող էներգակիրների վարկավորման բաղադրիչ» ծրագիր – միչև 18.0 մլն եվրո վարկ և մինչև 1.5 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրին հարակից տեխնիկական օժանդակության միջոցառումների  իրականացման համար, * «Բնապահպանական ծրագիր. արգելոցների աջակցության բաղադրիչ» - մինչև 4.0 մլն եվրո դրամաշնորհ: Նշված յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է կնքել առանձին պայմանագիր, որին կնախորդի բանակցային գործընթաց և կհստակեցվեն տրամադրվող գումարների ծավալները, պայմանները և այլ հարցեր: Հայ-գերմանական երկկողմ համագործակցությունը սկիզբ է առել 1993թ. սկզբում` որպես տեխնիկական օժանդակություն, իսկ 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության  ծրագրեր: 2001թ. միջկառավարական բանակցությունների  արդյունքում այդ շրջանակն ընդլայնվել է` ներառելով «Կովկասյան նախաձեռնության» տարածաշրջանային ծրագրերը: Հայ-գերմանական ֆինանսատնտեսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական և մասնավոր հատվածի խրախուսում, էներգետիկայի, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի զարգացում: Միաժամանակ, իրականացվում են նաև համեմատաբար փոքրածավալ ծրագրեր բնապահպանության և առողջապահության բնագավառներում: Ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է KfW զարգացման բանկը` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից տրամադրվող, իսկ վերջին տարիներին նաև` սեփական միջոցներով: Ընդհանուր առմամբ Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության  շրջանակում մինչ օրս կնքվել են շուրջ 160.3 մլն եվրոյի համաձայնագրեր, որից 118 մլն-ը` վարկային, իսկ 42.3 մլն-ը` դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  ֆինանսների նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter