HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են 4 գյուղեր

Երեկ, Արագածոտնի մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 17.50-ի սահմաններում Լուսագյուղում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են 4 տան եւ 3 անասնագոմի տանիքներ` 30-40 քմ-ական մակերեսներով, մասնակիորեն վնասվել է գյուղապետարանի շենքի տանիքը: Իսկ ժամը 20.00-ի սահմաններում գրանցված քամու հետեւանքով վնասվել է մարզի Ռյա թազա գյուղի դպրոցի տանիքը` մոտ 900 քմ մակերեսով: Վնասվել են նաեւ էլեկտրասյուներ, կտրվել են հոսանքալարեր, ինչի հետեւանքով հոսանքազրկվել են` Ռյա թազա, Դերեկ, Գեղաձոր, Օրթաճյա եւ Ծաղկահովիտ գյուղերը: Դերեկում հեղեղաջրերը լցվել են գյուղը սպասարկող էլեկտրական ենթակայանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter