HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կովի կաթը կարող է դառնալ ռախիտի պատճառ

Մինչեւ երեխայի 1.5 տարեկան լինելը, նրան կովի կաթով կերակրելը միջազգային պրակտիկայում ընդունված չէ: Երեխայի մոտ նույնիսկ կարող է զարգանալ ռախիդ: Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նեոնատալոգ Հովհաննես Ղազարյանն ասում է, որ երբ մայրերը երեխային կրծքով կերակրելու համար կաթ չեն ունենում, առաջին հերթին նկատի են ունենում կովի կաթը, այլ ոչ արհեստական կաթնախառնուրդները: Ըստ նեոնատալոգի, այս երեւույթն ունի սոցիալական հիմք, քանի որ արհեստական կաթնախառնուրդները համեմատաբար ավելի թանկ են:

Իսկ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն ասում է, որ նախընտրելի է կրծքով կերակրելը, սակայն ծայրահեղ դեպքերում կարելի է օգտագործել կաթնախառնուրդներ, այլ ոչ կովի կաթ: Ըստ նրա' կրծքի կաթով սնվող երեխաների մահացության ցուցանիշը 7-10 անգամ ավելի նվազ է, քան արհեստական կաթնախառնուրդներով սնվածներինը:

«Կովի կաթի մեջ կա մեծ խտությամբ սպիտակուց, եւ դա վնասում է երեխաների աղիների լորձաթաղանթը, առաջացնում է մանր անոթների արյունահոսություններ: Այդ երեխաներն ավելի գունատ են լինում եւ հավանականությունն էլ մեծ է, որ ռախիտ հիվանդություն ձեռք կբերեն, քանի որ կալցին նույնպես վատ են յուրացնում»,-ասում է Կ. Սարիբեկյանը:

Բաժնի պետը նաեւ կրծքով կերակրող մոր եւ երեխայի մեջ հոգեբանական կապ է տեսնում: Ասենք` երբ մայրը մտադրություն ունի հրաժարվել իր երեխայից, բավական է նրան համոզել կրծքով մի քանի անգամ կերակրել երեխային, անմիջապես հրաժարվում է իր որոշումից:
Հովհաննես Ղազարյանն էլ ասաց, որ պետք չէ լսել տատիկների խորհուրդները, քանի որ երբեմն այդ ավանդական խորհուրդը կարող է բացասական հետեւանքներ ունենալ երեխայի վրա: «Տատիկները երեխայի առաջին բարեկամն ու թշնամին են, որովհետեւ տատիկների լավ ցանկությունը դրական բան անել թոռնիկների համար երբեմն ավարտվում է ոչ այնքան ուրախ»,-կարծում է Հ. Ղազարյանը:

Վերջում բժիշները մայրերին խորհուրդ տվեցին զերծ մնալ տատիկների մեկ ուրիշ խորհդից, թե իբր գարեջուրը խթանում է կաթնարտադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter