HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Եթե ծառերը հատեն էլ, մենք իրավասու չենք որևէ բան անել» 

«Դա իրենց սեփականն է, և երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվում: Իրենք սեփականաշնորհել են բակի տարածքը, եթե ծառերը հատեն էլ, մենք իրավասու չենք որևէ բան անել: Կարող է մի քիչ հարգանք ունենան և մի երկու թուփ պակաս կտրեն»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանը: Նշենք, որ մարտի 13-ին,առավոտյան ժամը 6-ին Պուշկին 3 հասցեում շինարարական տեխնիկա էր մտել եւ սկսել շինարարական աշխատանքներ իրականացնել: Արդեն հսկայական փոս է բացված, հատվել են մի քանի ծառեր: Բնակելի շենքից քիչ հեռու Հ2 հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Մայրապետյանը էլիտար շենք է կառուցել եւ որոշել է ստորգետնյա ավտոտնակի մուտքը բացել Պուշկին 3 հասցեի բնակելի շենքին պատկանող տարածքից, ինչին ընդդիմանում էին շենքի բնակիչները: Նրանք պնդում էին, որ կառուցապատումն ապօրինի է եւ իրենց ցույց են տվել ընդամենը հատակագիծը, բայց հողահատկացման որոշումը մինչ օրս չեն տեսել: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները կասեցրեցին ծառահատումները մինչեւ երկուշաբթի, որպեսզի կառուցապատողը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր: Կառուցապատողը Բնապահպանական պետական տեսչություն ներկայացրել է բոլոր փաստաթղթերը և  Ռոմիկ Մանգասարյանի խոսքերով` Պուշկինի 3-ում 697ք մ տարածքը սեփականշնորհված է աճուրդային վաճառքով, այն էլ երկու անգամ, և բնապահպաններն այդտեղ որևէ բան չեն կարող անել: Ըստ ներկայացրած բնապահպանական նախագծի` կառուցապատումից հետո այդ պուրակը պետք է վերականգվի ցայտաղբյուրով, նստարաններով, իսկ նախկինում խոստացել էին տեղադրել նաև Հ. Մաթևոսյանի կիսանդրին. «Մենք դրանց հետ շատ ենք կռվել: Մենք արդեն ոչ թե կարգադրողի դերում, այլ խնդրողի դերում ենք եղել, որ չկտրեն»,- նշեց Բնապահպանական պետական տեսչության պետը: Նրանք միայն կարող են միջամտել այն դեպքում, եթե այդտեղ Կարմիր գրքում գրանցված տեսկաներ լինեն, իսկ այդպիսիք չկան: Կառուցապատողները նաև փաստաթուղթ էին ներկայացրել, որտեղ շինարարությունը սկսելու թույլտվության 41 բնակչի ստորագրություն կար: Շենքի լիազորն էլ էր թուղթ տվել, որի համաձայն` 19-ից-20 բնակիչ այդտեղ չեն ապրում, բայց Մանգասարյանը նշեց, որ ինքը թերթերից մեկում կարդացել է, որ դրանք երկու տղա են կեղծել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter