Քրեական գործ՝ Տրապիզոնում սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ:
Մասնավորապես պարզվել է, որ ամուսիններ Ա.Սահակյանը եւ Ա.Վարդանյանը հավաքագրել եւ սեռական շահագործման նպատակով այս տարվա հունվարի 27-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք են տեղափոխել Հ. Ն.-ին եւ Ս. Բ.-ին, որտեղ, վերցնելով վերջիններիս անձնագրերը եւ օգտագործելով նրանց խոցելի վիճակը, շահադիտական նպատակներով շուրջ 15 օր ենթարկել են սեռական շահագործման:
Այնուհետեւ փետրվարին Հ. Ն.-ին տեղափոխել են Երեւան, կրկին վերցնելով անձնագիրը եւ բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 1 -րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու»,- տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել