HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաքննության տվյալներով` panorama.am-ի խմբագրության գողությունը կատարել են 4 անձինք

Ոստիկանության ՔԳՎ էրեբունու քննչական բաժնում ավարտվել է  panorama.am տեղեկատվական կայքէջի խմբագրությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Էրեբունու դատախազության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննության տվյալներով` գողությունը կատարել են  չորս անձինք: Մասնավորապես` քաղաքացի Հ. Մարտիրոսյանը, շրջելով իր բնակության նախկին տարածքում՝ Խորենացու փողոցում, նկատել է, որ Խորենացի 34բ տարածքում գործում է խմբագրություն, որտեղից համակարգիչներ գողանալու մտահղացման մասին հայտնել է եղբորը՝ Ս. Մարտիրոսյանին եւ ընկերներին`  Գ. Ղազարյանին ու  Հ. Կարագյանին: Արդյունքում ձեռք է բերվել գողությունը համատեղ իրականացնելու համաձայնություն: Նախնական պայմանավորվածության համաձայն` նշված անձինք 2008թ. մայիսի լույս 16-ի գիշերը` ժամը 00:30-ի սահմաններում, հանդիպել են  Երեւանի Խորենացի 30 շենքի մոտակայքում: Ըստ դերաբաշխման` Ս. Մարտիրոսյանը եւ Գ. Ղազարյանը մնացել են  դրսում` տարածքը հսկելու, իսկ Հ. Մարտիրոսյանը եւ Հ. Կարագյանը  մուտք գործել են  panorama.am  տեղեկատվական  կայք էջի խմբագրության  վարձակալած տուն: Հ. Մարտիրոսյանը իր հետ նախապես վերցրած մետաղյա ձողով կոտրել է  դարպասի կողպեքը, ապա Հ. Կարագյանի հետ  մտել   հիշյալ տան բակ եւ մետաղահատ սղոցով  կտրելով  եւ տեղահան անելով  պատուհանի  մետաղյա ճաղաշարը` մուտք գործել տուն : Խմբագրությունից հափշտակել են  խոշոր չափի` 534 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ  տարբեր տեսակի գույք՝ համակարգիչ, հեռախոս, ֆոտոխցիկ, ձայնագրիչ եւ այլն: Գողոնը տեղափոխել են  Գետառի շրջակայքում գտնվող  «Գորվետկա» կոչվող տարածք: Հաջորդ օրը Մարտիրոսյան եղբայրները  վերոնշյալ ապրանքները  վաճառել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում  գործող տոնավաճառում  եւ վաճառքից գոյացած 50 000 ՀՀ դրամ գումարը  միասին տնօրինել, իսկ «Պանասոնիկ» տեսակի հեռախոսը տարել են իրենց տուն, որտեղից էլ այն հետագայում հայտնաբերվել   եւ առգրավվել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Մարտիրոսյանին, Հ. Կարագյանին, Ս. Մարտիրոսյանին եւ Գ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ  կետերով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter