
«Բանակում» հեռուստասերիալը` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երկրորդ հաղթող (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խորհրդի որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երկրորդ հաղթող է ճանաչվել «Շանթ» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Բանակում» հեռուստասերիալը:
Նախաձեռնությունը գտնում է, որ, բացի դիտողների ճաշակի վրա ահռելի բացասական ազդեցություն ունենալուց, այդ սերիալն առավել է խորացնում հասարակություն-բանակ ճգնաժամը:
Փոստի միջոցով «Բանակում» հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ «Շանթ» հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար:
«Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:
«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու շաբաթից, իսկ այսօրվա ֆավորիտ դարձած «Բանակում» հեռուստասերիալի մասին պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել պատահականության սկզբունքով ընտրված մի հատված.
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել