HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 27-րդ գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում

2010 թ.-ին գյուղատնտեսության ոլորտում մոտ 4-5 % տնտեսական աճ կլինի: Այսպիսի կանխատեսում արեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ: «Մենք ունենք ռեալ տեսլական, թե որտեղից, որ ոլորտներում ինչ աստիճանի, ինչ քանակի աճ ենք ունենալու, և ես կարծում եմ, որ մոտավորապես տարվա վերջին մինիմում 4-5 % տնտեսական աճ ապահովելու ենք: Դա լինելու է և վերամշակող, մթերող կազմակերպությունների հաշվին, և պտղի, և միս-մթամթերքի արտադրության, արտահանման հաշվին»,- ասաց Գերասիմ Ալավերդյանը: Նա նաև տեղեկացրեց, որ 2010 թ. մայիսի 10-14-ը Հայաստանում անցկացվելու է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 27-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են մոտ 51 պետության նախարարներ և այլ պաշտոնատար անձինք: Այդ օրերին Հայաստանում է լինելու նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter