HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգիս Թերզյան. «Նկարել եմ այնպես, ինչպես կարողացել եմ»

Այսօր Նկարիչների միության ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Սարգիս Թերզյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ցուցադրված գործերում հիմանկանում  ներկայացված է Հայաստանի բնաշխարհը: Ներկայացված աշխատանքներում կան ե'ւ յուղանկարներ, ե'ւ ջրանկարներ: «Սարգիս Թերզյանի աշխատանքների յուղանկարներն արված են ջրաներկի տեխնիկային հատուկ թեթեւությամբ, մաքրությամբ»,-Ս. Թերզյանի աշխատանքների վերաբերյալ ասաց արվեստաբան, Հրավարդ Հակոբյանը: «Նկարել եմ այնպես, ինչպես կարողացել եմ, ինչպես զգացել եմ: Չեմ հետեւել ոչ մի «իզմ»-երի, գեղանկարչական կանոնների»,-իր աշխատանքների վերաբերյալ ասաց Սարգիս Թերզյանը: Ցուցահանդեսն այցելուների  համար բաց կլինի եւս 2 շաբաթ: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter